ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել
Ամանորի գիշերը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց դիմել է 12 մարդ, ովքեր տուժել են հրավառության պարագաներից ու պայթուցիկ նյութերի սխալ կիրառումից։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը, ով Ամանորի գիշերը կլինիկայում հերթապահել էր:
Բժշկուհու փոխանցմամբ՝ տուժածներից երեքը երեխաներ էին։
«Հարկ եմ համարում նշել, որ բոլոր դեպքերն ունեցել են բարեհաջող ելք։ Բացառություն էր 18-ամյա մի երիտասարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց Գյումրիից։ Նրա մոտ առկա էր ձեռքի ծանր վնասվածք, ինչի արդյունքում ձեռքերի երեք մատները պահպանել չհաջողվեց», - պատմել է Թ․Ասատրյանը։
Բժշկուհու խոսքերով՝ տուժած քաղաքացիների մոտ, հատկապես երեխաների, առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ՝ սթրես։
«Պայթուցիկ նյութերի գործածությունից առաջացած աղմուկը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար: Երեխաների մոտ, սթրեսից բացի, պայթյունի հարվածային ալիքն ազդում է լսողական համակարգի վրա, որը փաստում են քիթ-կոկորդ-ականջաբանները: Տարիներ շարունակ Ամանորի օրերին կլինիկա են դիմում պայթուցիկներից ծանր վնասվածքներ ստացած անձինք ո՛չ միայն ձեռքերի, այլև ոտքերի, դեմքի, աչքերի շրջանում: Ցավալին այն է, տարեցտարի գրանցվում է պայթյունից առաջացած վնասվածքներով հիվանդների աճ: Ինչո՞ւ խնդրին պետական մակարդակով լուծում չի տրվում: Իմ կարծիքով, պետք է պետականորեն արգելվի պայթուցիկ նյութերի ազատ վաճառքը։ Այդ եզրակացության են եկել բոլոր զարգացած երկրները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, եթե փորձես սեփական տան բակում կիրառել պայթուցիկ նյութեր, անմիջապես քեզ կայցելի ոստիկանությունը »,- ընդգծել է բժշկուհին։
Պայթուցիկ նյութերի գործածությունից տուժած քաղաքացիները նույնպես հորդորում են չկիրառել հրավառության պարագաներ: Սևակ Տիտանյանը, ով Ամանորի գիշերը պայթուցիկի սխալ կիրառության պատճառով ստացել էր ոտքի և ձեռքի մատների վնասվածք, իշխանությունից խնդրում է արգելել պայթուցիկ նյութերի վաճառքը Հայաստանում: Իսկ տասներկուամյա Գևորգ Գասպարյանը, որի ձեռքի մեջ պայթյունից հետո ո՛չ միայն ձեռքն էր վնասվել՝ ոսկրի կոտրվածքով, այլ նաեւ ուներ լսողության խանգարման խնդիրներ, խորհուրդ է տալիս թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, երբևիցե չկիրառել պայթուցիկ իրեր:
Ռուսաստանից Հայաստանում պայմանագրային աշխատող Ռոման Պոլտորացկին երեխաներին ուրախացնելու համար հրավառության արդյունքում ստացել էր ձեռքի բավականին լուրջ վնասվածք։ Նա զարմացած էր այսպիսի մասսայականություն ստացած վնասվածքներով մարդկան քանակից, որին ուշադրություն չի դարձնում պետությունը:
Թ․ Ասատրյանը հորդորում է հրաժարվել Ամանորին պայթուցիկ նյութեր, հրավառության պարագաներ գնելու սովորությունից։ Նրանց կիրառումը կարող է անդառնալի վիճակներ առաջացնել։
12.01.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







